Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար

30.06.2018 | 00:18

Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար այնքանով, որքանով պատրաստ է ամերիկյան կողմը` հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Նախագահ Պուտինն ի սկզբանե ասում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է և պատրաստ է զարգացնել հարաբերությունները և գնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով այնքանով, որքանով մեր ամերիկացի գործընկերներն են պատրաստ դա անել»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Պեսկովը չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունները, թե ԱՄՆ-ի ներքաղաքական հակասությունները խոչընդոտում են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավմանը: «Այս կարծիքն արտահայտվել է ոչ թե ռուսական կողմի, այլ հենց նախագահ Թրամփի կողմից, ուստի այստեղ պետք է առաջնորդվել սկզբնաղբյուրի հաղորդումներով»,- ասել է Պեսկովը:


«Սիրիան, իհարկե, կքննարկվի համապարփակ, կասկած լինել չի կարող: Սիրիայի հարցով բավականին հանգամանալից զրույց է սպասվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ