Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ պետքարտուղարն ընդունել է Հայաստանի նախագահին

ԱՄՆ պետքարտուղարն ընդունել է Հայաստանի նախագահին
01.07.2018 | 08:51

Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում դեռ հանդիպման մասին մանրամասներ չկան, տեղադրվել են միայն հանդիպման լուսանկարները և տեսանյութ, որտեղ երկու պաշտոնյաները ձեռք են սեղմում և ողջունում միմյանց։


Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը փոխանցում է, որ «ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է՝ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ- ի հետ»։

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ