Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արամ Սարգսյան. Արդար ընտրությունների համար քաղաքական կամք է պետք

Արամ Սարգսյան. Արդար ընտրությունների համար քաղաքական կամք է պետք
01.07.2018 | 08:58

«Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի նիստում նախօրեին որոշում էր ընդունվել նախագծում ամրագրել 100 տոկոս համամասնական ընտրակարգ և կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը 1 տոկոսով իջեցնել: Aravot.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այս որոշումների վերաբերյալ:

Արամ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցը շատ երկար է քննարկվել. «Ես այդ հարցում նաև որոշակի բանավեճ ունեմ իմ կուսակից Արտակ Զեյնալյանի հետ և չէի ուզի իմ ու Արտակի բանավեճը տեղափոխել լրատվական դաշտ, դրա համար այս փուլում ձեռնպահ կմնամ: Բայց որ այդ հարցերը պիտի քննարկվեին՝ օրինաչափ է: Մոտեցումների առումով այլ մոտեցումներ չկան, այդ խնդիրներին մասնակցում է նաև ՀՀԿ-ն, գիտեր, որ ինքն էլ իր ուրույն տեսակետն ունի, բայց իրենք երրորդ տարբերակ չեն առաջարկել: Ընտրությունը պիտի կատարվի այս տարբերակների միջև: Ես համարում եմ, որ արդար ընտրությունների համար քաղաքական կամք է պետք»:

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ