Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
08.07.2018 | 13:38

2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների նիստին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է իր գործընկերներին և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների ակտիվացման, նաև նրանց տեղաշարժի և ինժեներական աշխատանքների անցկացման մասին: ՀԱՊԿ-ի քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում իրադարձությունների զարգացման տեմպերի վերաբերյալ տեղեկությանը, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման:


Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունում համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ ՀԱՊԿ անդամ երկրների 2017-ի հայտարարության համապատասխան:

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ