ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՕԵԿ-ի նոր ռեբրեդինգը

ՕԵԿ-ի նոր ռեբրեդինգը
18.07.2018 | 23:43

«Իրական հայացք» հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ և Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն Էդգար Առաքելյանը հիմնում է նոր քաղաքական ուժ, որ սկզբում կլինի հասարակական-քաղաքական շարժում, ապա կդառնա կուսակցություն: Հանրապետության գրեթե բոլոր մարզերում կան պատասխանատուներ, ձևավորվել են ակտիվիստների խմբեր:

Դիտվել է՝ 3454

Մեկնաբանություններ