Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՕԵԿ-ի ցուցակում հին դեմքերից գրեթե ոչ ոք չկա

ՕԵԿ-ի ցուցակում հին դեմքերից գրեթե ոչ ոք չկա
08.09.2018 | 14:54

Երևանի ընտրություններում առաջադրված կուսակցություններն այսօր և վաղը կազդարարեն քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ ՕԵԿ-ն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ներկայացուցչական հավաք է կազմակերպել՝ սփյուռքի, ռուս և եվրոպացի հյուրերի մասնակցությամբ, ծրագրի շնորհանդեսն է անելու։

Ծրագրում շեշտը դրվել է Երևանում բնակարանային խնդրի լուծման, նոր և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման, քաղաքային համակարգերի էլեկտրոնային ներդրմամբ կանաչ և խելացի քաղաքի կառավարման նոր մոդելի կիրառման վրա: Ցուցակում էլ ՕԵԿ հին դեմքերից գրեթե ոչ ոք չկա՝ բոլորը երիտասարդներ են, բացի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանից, ում ՕԵԿ-ականները «փորձառու, մաքուր և գրագետ թեկնածու» են համարում»:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ