Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Մարտիրոսյան․ Պայքարում ենք, որպեսզի փոփոխությունները արդեն ինստիտուտների ձևով կայանան

Արմեն Մարտիրոսյան․ Պայքարում ենք, որպեսզի փոփոխությունները արդեն ինստիտուտների ձևով կայանան
21.09.2018 | 12:35

Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» նախընտրական ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը և ցուցակում ընգրկված ավագանու անդամի թեկնածուները հանդիպել են կուսակցության Կանանց խորհրդի անդամների հետ:


Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահություն հայտնեցին, որ կիրակի կայանալիք քվեարկությանը կուսակցությունը ստանալու այնքան ձայն, որ կարողանա պատկառելի ներկայություն ունենալ մայրաքաղաքի ապագա ավագանիում: «Մենք պիտի շարունակենք մեր պայքարը ոչ թե «Ժառանգության» հաղթանակի համար, «Ժառանգությունը» հաջողելու է անկասկած, այլ՝ մեր երկրի առաջընթացի, որպեսզի մենք շարունակենք տեսնել այն օրը, այս հեղափոխության շարունակությունը, ավարտը, ամբողջականությունը, և ոչ թե ճշմարտությունը ձերն է կամ իմն է: Այն պատկանում է բոլորին, և ունենում ենք իրավական, օրենքի, ժողովրդավարական Հայաստան, որը պատկանում է յուրաքանչյուր քաղաքացուն», - հայտարարեց Հովհաննիսյանը:


Շարունակելով թեման՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է, որն ունի ազնիվ, անթերի, անբիծ կենսագրություն, անցած ճանապարհ, և հենց այդ առումով էլ երևանցիները կկատարեն ճիշտ ընտրություն ու իրենց քվեն կտան «Ժառանգությանը»:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ