Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դոն Պիպոն ազատ է արձակվել

Դոն Պիպոն ազատ է արձակվել
21.09.2018 | 12:38

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանի փաստաբանների միջնորդությունը, և «Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը ազատվել է կալանքից։
Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը տեղեկացրեց, որ Ասատրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավը։ «Դատարանը իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառել է 50 մլն դրամ գրավ»,- ասաց փաստաբանը։

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ