Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել
23.09.2018 | 13:19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ծանր, բայց արդյունավետ է անվանել: Բելառուսի նախագահը Մինսկում խորհրդակցության ժամանակ ասել է. «Բանակցությունների հիմնական մասը եղել է նախագահի հետ դեմառդեմ: Բանակցությունները տևել են վեց ժամ, անգամ ավելին: Եվ, եթե անկեղծ լինեմ, դրանք անգամ ոչ թե բարդ, այլ ծանր բանակցություններ էին, բայց արդյունավետ»,- նշել է Լուկաշենկոն:


Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հերթական հանդիպումը Սոչիում կայացել է նախորդից ընդամենը մեկ ամիս անց: Երեք շաբաթից երկրների ղեկավարները պետք է կրկին հանդիպեն բելառուսական Մոգիլյովում, ուր բանակցությունների համար ժամանելու են ռուսական շրջանների նահանգապետերը: Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը հույս ունի մինչև տարվա վերջը լուծել երկկողմ հարաբերություններում բոլոր խնդիրները։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ