Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ընտրությունների քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ընտրությունների քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում
23.09.2018 | 18:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ փաստում է, որ մայրաքաղաքում ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցնում են լավ տրամադրությամբ, և որևէ լուրջ միջադեպ չկա: Փարիզի օդանավակայանից «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ կլինեն օրինակելի քվեարկություն, օրինակելի ընտրություններ: «Իհարկե, կա այսպիսի մի վիճակագրություն, որ նախորդ անգամ կայացած Երևանի քաղաքապետի ընտրությունների համեմատ ակտիվությունն այս անգամ 1-2 տոկոսով քիչ է, բայց ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն, և քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում»,- նշել է նա:


Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ: «Եվս մեկ անգամ կոչ եմ անում գնալ ընտրատեղամաս և քվեարկել, քանի որ միայն ձեր որոշումից է կախված ընտրությունների վերջնական արդյունքները: Ամեն ձայնը վճռորոշ է, և ամեն քաղաքացի իր խոսքը պետք է ասի այս ընտրություններում»,- ընդգծել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ