Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մակեդոնիայի նախագահը ընտրողներին կոչ է անում բոյկոտել երկրի անվանափոխության հանրաքվեն

Մակեդոնիայի նախագահը ընտրողներին կոչ է անում բոյկոտել երկրի անվանափոխության հանրաքվեն
28.09.2018 | 13:36

Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանովը կոչ է արել ընտրողներին բոյկոտել երկրի անվան փոփոխության հանրաքվեն, ասելով, թե իրենց պետությանը խնդրել են «պատմական ինքնասպանություն» գործել:

«Հանրաքվեին քվեարկությունը իրավունք է, այլ ոչ թե պարտավորություն», - ասել է Իվանովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շաբաթներին պարբերաբար այցելում են Մակեդոնիա և կոչ են անում հանրաքվեին դրական պատասխանով լուծել1991-ից շարունակվող վեճը Հունաստանի հետ, որ Մակեդոնիային կընձեռի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն:


Անվան շուրջ վեճը Սկոպյեի և Աթենքի միջև սկսվեց 1991-ից, երբ Մակեդոնիան խաղաղ ճանապարհով անջատվեց Հարավսլավիայից՝ անկախություն հռչակելով «Մակեդոնիայի Հանրապետություն» անվան ներքո: Հունաստանը «Մակեդոնիա» անվանումը համարում տարածքային ոտնձգություն` ունենալով նույնանուն շրջան:
Եթե հանրաքվեն կայանա և դրական արդյունք գրանցի, երկիրը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ