Այնպես չէ, որ հայկական կողմը ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու հարցում շատ շահագրգիռ պետք է լինի, իսկ ամերիկյան կողմը՝ ոչ: Փոխադարձ հետաքրքրություն պետք է լինի` «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում չհաջողվեց առանձին հանդիպում կազմակերպել Դոնալդ Թրամփի հետ: Վարչապետի խոսքով՝ թեև չհաջողվեց առանձնազրույց կազմակերպել, բայց նա կարճ շփումներ է ունեցել ԱՄՆ նախագահի, փոխնախագահի, պետքարտուղարի հետ: «Շատ կարճ քննարկեցինք հետագայում հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը: Հույս ունեմ՝ կհաջողվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: