Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինի՝ Հայաստան այցի նպատակահարմար ժամկետ է 2019-ի սկիզբը

Պուտինի՝ Հայաստան այցի նպատակահարմար ժամկետ է 2019-ի սկիզբը
30.09.2018 | 22:02

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի նպատակահարմար ժամկետ է համարում հաջորդ տարվա սկիզբը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Նախկինում պայմանավորվածությունը եղել է կամ այս տարվա վերջ, կամ այս տարվա սկիզբ: Քանի որ այս ընթացքում մշտական շփումներ են տեղի ունեցել, և դեռ լինելու են, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հաջորդ տարվա սկզբում լինի այդ այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որ այցի ընթացքում ստորագրվի: Ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կպատրաստենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով Դուշանբեում երկու երկրների ղեկավարների զրույցին, որը ֆիքսել էին տեսախցիկները, Փաշինյանը ասաց. «Վլադիմիր Պուտինի հետ քննարկում էինք մեր հանդիպումը, որովհետև գագաթաժողովի ավարտին մենք նորից հանդիպեցինք ու առանձնազրույց ունեցանք»:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ