Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց

Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց
30.09.2018 | 22:03

Հույս ունենամ, որ ոչ մեկը գայթակղությանը չի տրվի, և ժողովուրդն ամեն անգամ ստիպված չի լինի իր կամքը ցույց տալ: Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց` «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կառուցողական կլինեն բանակցությունները: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, հույս ունեմ՝ խորհրդարանական ուժերը նույնպես»,- նշեց նա: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին, որ պետք չէ ընտրությունների անցկացման համար ժողովրդով սպառնալ, Ն. Փաշինյանը նշեց. «Դա շատ սխալ ձևակերպում է: Տեսականորեն ժողովուրդը կարող է մեզնով սպառնալ, բայց մենք ժողովրդով չենք կարող: Մենք ասել ենք հետևյալը՝ մեր գործողությունների հիմքում ընկած է եղել և ընկած կլինի ժողովրդի կամքը: Այնտեղ, որտեղ կլինի ժողովրդի կամարտահայտություն, մենք կդառնանք երաշխավորը այդ կամարտահայտության իրականացման»: Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը Հայաստանում ձևակերպված է որպես ժողովրդական պահանջ:


Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱԺ ընտրությունների անցկացումը Կառավարության ծրագրի մաս է, որին կողմ է քվեարկել խորհրդարանը: «Ինձ թվում է՝ մենք պետք է ժամկետները քննարկենք և արագացնենք արտահերթ ընտրությունները: Ինչո՞ւ, որովհետև այս ընթացքում բոլոր կարգի բիզնեսի, ներդրողների հետ շփումներում հասկանում ենք, որ բոլորը սպասողական վիճակում են, և նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որ տնտեսության մեջ մենք կարողանանք իրական ներդրումներ անել և փոփոխություններ բերել: Տնտեսական շահերից է զուտ ելնում, որ հնարավորինս արագ անենք ընտրությունները»,- հայտնեց Փաշինյանը: Վարչապետը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ:


Հարցին, թե սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովի լուծարմանը հասնելու տարբերակը դեռ ուժի մեջ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խնդիրը ոչ թե սահմանադրական փոփոխություններն են, այլ խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է:


«Մենք պատրաստ ենք այդ մեխանիզմները քննարկել: Այո, սահմանադրական փոփոխությունը մի տարբերակ է, բայց դա միակը չէ, կան այլ տարբերակներ: Կքննարկենք բոլոր տարբերակները և կհասնենք ամենառացիոնալ տարբերակին: Բոլոր քաղաքական ուժերը տեսնում են՝ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղղակի չեն կարող տեղի չունենալ: Եվ ժողովրդի պահանջն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ