Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալիեւը դրական տպավորություն է թողել Փաշինյանի վրա, բայց վստահ չէ, որ կպահի պայմանը

30.09.2018 | 22:04

ՀՀ զինված ուժերը 100%-ով պահպանում են շփման գծում լարվածությունը նվազեցնելուն ուղղված՝ Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը` լրագրողների հետ զրույցում հայնտեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց սակայն, որ վստահ չէ, որ Ալիևը նույնպես պահպանում է պայմանավորվածությունը։ «Իհարկե, վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Կարևոր է ընդհանրապես այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել: Վաղը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև մշտական կապ հաստատել, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը ավելի օպերատիվ վերահսկել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպես է իրականացվելու: Ես առաջարկել եմ, որ այդ կապը լինի այնպիսին, որ պայմանականորեն ասած՝ կես ժամվա ընթացքում հնարավոր լինի ինֆորմացիան տեղ հասցնել: Մեր զինված ուժերը 100%-ով պահում են պայմանավորվածությունը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ:

Պայմանավորվածության մասին անմիջապես տեղեկացրել եմ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին։ նա ասել է, որ պայմանավորվածությունը լիարժեք ընդունելի է նաև իրենց համար»,- նշեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց Արցախի Հանրապետության վերադարձի հարցը: «Բանակցային գործընթաց Արցախի Հանրապետության վերադարձի հարցը նույնպես քննարկել ենք: Մեր տեսակետները այդ հարցի շուրջ տարբեր են»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նկատեց, որ Իլհամ Ալիևն իր վրա դրական, կրթված մարդու տպավորություն է թողել:







Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ