Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողան. Մենք թույլ չենք տա, որ երրորդ ուժերը խաթարեն թուրք-գերմանական բարեկամությունը

Էրդողան. Մենք թույլ չենք տա, որ երրորդ ուժերը խաթարեն թուրք-գերմանական բարեկամությունը
01.10.2018 | 12:43

Ավարտվեց Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի պետական այցը Գերմանիա: Շաբաթ երեկոյան Բեռլինում բանակցությունների ավարտից հետո Էրդողանը մեկնեց Քյոլն, որտեղ մասնակցեց Գերմանիայում կառուցված խոշորագույն մզկիթի բացմանը: Դիմելով մզկիթի բակում հավաքված հազարավոր մարդկանց` Էրդողանը հայտարարեց, որ երրորդ ուժերը ցանկանում են սեպ խրել Բեռլինի և Անկարայի միջև:

«Մենք կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին որտեղ էլ նրանք գտնվեն: Մենք թույլ չենք տա, որ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներն ու Քրդական բանվորական կուսակցության համակիրները նեղացնեն մեր քաղաքացիներին, խաթարեն թուրք-գերմանական բարեկամությունը»` ասաց Էրդողանը:

Դիտվել է՝ 244

Մեկնաբանություններ