Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին և 5-ի գիշերը սպասվում է անձրև: Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: