Ինդոնեզիան միջազգային օգնություն է խնդրում փրկարարական աշխատանքների ու երկրաշարժից և ցունամիից տուժածներին օգնություն հասցնելու համար։
Սեպտեմբերի 28-ին Սուլավեսի կղզում 7.5 բալլ ուժգնությամբ երկրաշարժի և ուժեղ ցունամիի հետևանքով առնվազն 832 մարդ է մահացել: Նախագահ Ջոկո Վիդոդոն ասել է, որ փրկարարները շատ շտապ ծանր տեխնիկա են պահանջում, որ դուրս բերեն մարդկանց փլատակներից։ Կա վառելիքի, էլեկտրաէներգիայի և սննդի պակաս, շատ խանութներ աղետի հետևանքով փակվել են: