Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ-ն գաղտնիք ունեն

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ-ն գաղտնիք ունեն
02.10.2018 | 12:25

Ոգևորության, էյֆորիայի արդյունքում ընտրություններ չեն կազմակերպում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Պետք է ունենանք լիարժեք քաղաքական պառլամենտ, որտեղ իշխանությանը հարիր ընդդիմություն կձևավորվի: Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի ոչ թե ոգևորության արդյունքում ձևավորենք պառլամենտ, այլ՝ ճիշտ գնահատականների արդյունքում», - ասաց Վ. Բաղդասարյանը: Հարցին` հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դուրս գա փողոց, Վահրամ Բաղադասարյանը պատասխանեց. «Փողոց դուրս գալով՝ պառլամենտ չեն ձևավորում, եթե մենք պետք է այդ ճանապարհով գնանք, մենք կարող ենք այն ամենը, ինչ ձեռք ենք բերել քաղաքական դաշտի ձևավորման արդյուքնում, կորցնենք: Պետք է ունենանք լիարժեք քաղաքական պառլամենտ, որտեղ իշխանությանը հարիր ընդդիմություն կձևավորվի: Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի ոչ թե ոգևորության արդյունքում ձևավորենք պառլամենտ, այլ՝ ճիշտ գնահատականների արդյունքում: Այստեղ պետք չէ շարժվել այն ուղղությամբ, թե ում է ձեռնտու, պետք է շարժվենք այն ուղղությամբ, թե որ պարագայում կունենանք պառլամենտ, որն իրոք կարտացոլի քաղաքական դաշտը և միտված կլինի ապագայի զարգացմանը»:


Լրագրողները մեջբերեցին Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ վարչապետն այսօր չունի ՀՀԿ համաձայնությունը արտահերթ ընտրությունների անցկացման համար և Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին` ինչու՞. «Թույլ տվեք դա մնա իմ և Նիկոլ Փաշինյանի գաղտնիքը»:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ