Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աշկինը, Մուրոն և Սթրիքլանդը՝ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ

Աշկինը, Մուրոն և Սթրիքլանդը՝ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
02.10.2018 | 21:59

Ամերիկացի Արթուր Աշկինը, ֆրանսիացի Ժերար Մուրոն և կանադացի Դոնա Սթրիքլանդն արժանացել են այս տարվա Նոբելյան մրցանակին ֆիզիկայի բնագավառում: Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիան նշել է, որ «լազերային ֆիզիկայի ոլորտում երեք ֆիզիկոսների նորարար աշխատանքը ստեղծում է կյանքի մեխանիզմների կառավարումը հետազոտելու նոր հնարավորություններ»:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ