Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաքուն հերքում է Ադրբեջանում Պենտագոնի կողմից վերահսկվող բիոլոգիական լաբորատորիայի մասին ՌԴ պնդումները

Բաքուն հերքում է Ադրբեջանում Պենտագոնի կողմից վերահսկվող բիոլոգիական լաբորատորիայի մասին ՌԴ պնդումները
05.10.2018 | 21:07

Բաքուն հերքում է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կիրիլովի պնդումները, թե Ադրբեջանի տարածքում Պենտագոնի կողմից վերահսկվող բիոլոգիական լաբորատորիա է գործում: «Ադրբեջանի տարածքում գոյություն չունի որևէ լաբորատորիա վերահսկվող այդ պետության կողմից»`ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում: Ռուս զինվորականները պնդում են, որ Ադրբեջանում 8 լաբորատորիա է գործում։

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ