Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆն ընտրությունների արդյունքում չի անցել Սենատ

Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆն ընտրությունների արդյունքում չի անցել Սենատ
08.10.2018 | 11:21

Բրազիլիայի ընտրական բարձրագույն դատարանի տվյալները հաստատել են էքզիթ-փոլերի կանխատեսումները. երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը, որը պաշտոնանկ էր արվել, չի անցել խորհրդարանի վերին պալատ՝ Սենատ: Ձայների հաշվարկից հետո, նա զբաղեցրել է չորրորդ տեղը՝ ընտրողների ձայների 15 տոկոսով: Բրազիլիայի սենատը 2016-ի օգոստոսի 31-ին քվեարկել է Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության օգտին: Առանձին քվեարկության արդյունքում որոշվել է, որ նա չի զրկվի պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ