Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հրաժարական է ներկայացրել

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հրաժարական է ներկայացրել
09.10.2018 | 21:11

Այսօր հրաժարական է ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին:
Ամերիկյան լրատվական գործակալությունները նշում են, որ Վաշինգտոնի քաղաքական շրջանակների համար հրաժարականը անսպասելի էր: Նիկի Հեյլին այսօր հանդիպել է իր աշխատակիցներին և հայտնել է հրաժարականի մասին:


Հեյլին առայժմ չի նշել հրաժարականի դրդապատճառները: Այսօր Սպիտակ տանը նա զրուցելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփը Թվիթերում գրել է. «Դեսպան Հեյլին իմ հրաշալի բարեկամն է»:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ