Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ

Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ
16.10.2018 | 14:38

Այսօր կառավարության արտահերթ նիստում նշանակվեց երեք մարզպետ: Որոշում կայացվեց Դավիթ Գևորգյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակել, Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ, իսկ Համբարձում Մաթևոսյանին՝ Արմավիրի մարզպետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավիթ Գևորգյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: «Նա հայտնի է եղել քաղաքացիական գործունեությամբ և թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է»,-ներկայացրեց վարչապետը:


Անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նա երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը նախկին իշխանության տարիներին: «Կարծում եմ, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ, և ուզում եմ հիմա ներկայացնել, թե ինչ ենք ուզում անել, ինչու և ինչպես»,-ասաց նա: Վարչապետն ամենակարևոր խնդիրը համարեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելը և ՀՀ-ի ու ժողովրդի ներուժը ներգրավել ՀՀ հետագա զարգացման գործում:
«Այս իմաստով կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքը ավարտված չհամարի Հայաստանում, և այս տրամաբանության մեջ, կարծում եմ, չպետք է թույլ տանք՝ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանական կարելի է անվանել՝ քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ որոշակի հետապնդումների են ենթարկվում միայն նրա համար, որ նախկինում գործունեություն են ծավալել»,-ասաց նա և նկատեց, որ այսօրվա կառավարությունում քիչ չեն մարդիկ, որ այդպիսի առնչություններ են ունեցել:


«Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: «Բայց ես ուզում եմ ասել, որ դա չի նշանակում, որ փակում ենք կառավարության պետական կառավարման համակարգի օպտիմալացման և ավելի արդյունավետ կառավարություն ունենալու տրամաբանությունը»,-ասաց նա և նկատեց, որ այսօր կառավարման համակարգում 90 և ավելի տոկոսը մարդիկ նույնն են, այսինքն՝ նրանք իրենց աշխատանքին են մնացել:


«Մեր եզրակացությունն այն չէ, որ նրանց հանել է պետք և բերել ուրիշ 90 տոկոս, բայց նաև այն չէ, որ 90 տոկոսին անձեռնմխելի է պետք թողնել, մանավանդ ես ուղիղ եմ ուզում ասել, որ կա բավականին մեծ տոկոս, որ ամենևին չունենա աշխատելու ու ցանկություն, կամ ոմանք կան, որ ցանկանում են՝ ուրիշները չկարողանան աշխատել, և թեև չեմ սիրում այդ բառը, բայց ակնհայտորեն որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տրվող երևույթներ կան»,-ասաց նա:


Վարչապետն ընդգծեց, որ սիմվոլիկ է համարում այս երեք նշանակումները, քանի որ նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը բարիկադների փշալարերի մյուս կողմից էր, ինչպես Վալերիյ Օսիպյանը և Արթուր Վանեցյանը, իսկ Համբարձում Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող, չեզոք միջավայրից եկող գործիչ է: «Այս առումով մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է բոլորս հասկանանք: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու և հնարավոր ներուժը ծառայեցնելու»,-հավելեց նա և շնորհավորեց մարզպետներին:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ