Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կերչի քոլեջի պայթյունի քրեական գործը «ահաբեկչություն» հոդվածից փոխվել է «սպանության» հոդվածի

Կերչի քոլեջի պայթյունի քրեական գործը «ահաբեկչություն» հոդվածից փոխվել է «սպանության» հոդվածի
17.10.2018 | 20:49

ՌԴ քննչական կոմիտեն Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի քրեական գործը նախ հարուցել էր ահաբեկչություն հոդվածով, ժամեր անց վերաորակվել է սպանության հոդվածի: Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ասել է, որ շենքի ներսում հրաձգություն և պայթյուն է իրականացրել քոլեջի 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը: Նա ինքնասպանություն է գործել: Քոլեջի տեսախցիկների ձայնագրություները ցույց են տվել, որ նա շենք է մտնում հրացանը ձեռքին: Նախնական վարկածով մետաղի կտորներով լցված ինքնաշեն պայթուցիկը գործի է դրվել քոլեջի ճաշարանում:


Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը "Россия-24" հեռուստաընկերության եթերում ասել է, որ պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել են: ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել տուժածների ընտանիքների անդամներին: Կերչ են ուղևորվել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ղրիմում ուժեղացվել է ռազմավարական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ Ղրիմը Ռուսաստանին միացնող կամրջի անվտանգության հսկողությունը: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ է հայտարարվել:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ