Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կոռուպցիայի հետ վերացան օլիգարխները

Կոռուպցիայի հետ վերացան օլիգարխները
18.10.2018 | 22:59

Առինջում Մայնինգ ֆերմայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց, թե Հայաստանում օլիգարխեր չկան։ Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, տիրապետում է խոշոր բիզնեսի, Փաշինյանը արձագանքեց. «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»։ Երբ լրագրողներից մեկը վարչապետի պաշտոնակատարին հիշեցրեց իր խոսքերը, թե որևէ օլիգարխ խորհրդարանում անելիք չունի, Փաշինյանը արձագանքեց. «Հայաստանում օլիգարխներ չկան»:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ