Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով

«Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով
22.10.2018 | 11:45

Երեկ առավոտից Երևանի տարբեր հատվածներում 2800-ամյա Երևանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության hրապարակում՝ գալահամերգով: Հազարավոր երևանցիներ, քաղաքի հյուրեր, օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետն ու աշխատակազմը մասնակիցն են դարձել տոնական երեկոյի եզրափակիչ գալահամերգի:
Շնորհավորելով բոլորին Երևանի 2800-ամյակի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ասել է. «Սիրելի երևանցիներ, մեր մայրաքաղաքն այսօր դարձավ 2800 տարեկան: Ինձ համար մեծագույն պատիվ է այս պատմական օրը կանգնած լինել ձեր առջև և ներկայացնել Երևանը, ներկայացնել ձեզ: Իրականում, հարգելիներս, մենք չենք գիտակցում, թե որքան բախտավոր և երջանիկ մարդիկ ենք:


Մենք այսօր կանգնած մեր հայրենի հողում, տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակը: Մենք բախտավոր ու երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք: Ես բազմիցս նշել եմ, որ երևանցի են բոլոր նրանք, ովքեր Երևանը համարում են իրենց հարազատ վայրը: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է: Ես հպարտ եմ, որ երևանցի եմ, հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, հպարտ եմ, որ այսօր նշում ենք մեր հինավուրց քաղաքի 2800-րդ հոբելյանը: Ինչեր ասես, որ չի տեսել մեր քաղաքը, բայց այսօր կանգնած է հպարտ և նայում է միայն առաջ: Ինձ այսօր հարցրեցին, թե Ձեր կարծիքով ո՞րն է Երևանի ծննդյան օրվա ամենալավ նվերը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր ամենալավ նվերը հենց երևանցիներն են, ինչպես նաև համայն հայության ջերմությունը, ազատ ու հպարտ մարդիկ, ովքեր միասնաբար այս տարի կարողացան ձեռք բերել ազատություն և հիմք դնել նոր ժողովրդավարության: Սրանից լավ նվեր՝ դժվար է պատկերացնել, քանի որ նաև մեր երեխաներն են ապրելու Երևանում: Հարգելի երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ համայն հայությանն ու ասում՝ սիրում եմ քեզ, Երևա՛ն»:


Գալահամերգում ներկայացվել են Երևանին նվիրված երգեր, պատմական անդրադարձով բեմականացումներ: Հոբելյանական երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ