Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բոլտոն. Հայաստանի ղեկավարությունը հավաստիացրել է, որ սիրիական առաքելությունը ռազմական ուղղվածություն չի ունենալու

Բոլտոն. Հայաստանի ղեկավարությունը հավաստիացրել է, որ սիրիական առաքելությունը ռազմական ուղղվածություն չի ունենալու
25.10.2018 | 19:29

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Երեւանում տված ասուլիսում անդրադարձել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու Հայաստանի մտադրությանը: Նա ասել է, որ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ իրեն հավաստիացրել են, որ առաքելությունը ռազմական ուղղվածություն չի ունենալու: Բոլթոնն ասել է նաեւ, որ ցանկացած երկրի համար ռազմական մասնակցությունը սխալ կլինի, հատկապես հաշվի առնելով, որ մասնակիցներն արդեն շատ են:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ