ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Մոսկվան նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք «միջանկյալ» ընտրությունները համարում է այդ երկրի ներքին գործը և չի միջամտում ոչ այդ, ոչ էլ որևէ այլ երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացներին: Ռուսաստանը ցանկանում է «բնականոն և հավասար հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ»: Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում 2016-ի նախագահական և 2018-ի Կոնգրեսի ընտրություններին միջամտելու Վաշինգտոնի հնչեցրած մեղադրանքները: