7-ամյա դադարից հետո Դամասկոսում վերաբացվել է ազգային թանգարանը` հաղորդում է SANA-ն: Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ-Ահմեդի խոսքով՝ թանգարանի աշխատանքի վերսկսելը վկայում է քաղաքի մշակութային կյանքի վերածննդի մասին: Վերականգնման աշխատանքներից հետո առայժմ բացվել են թանգարանի սրահներից միայն մի քանիսը: