Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամները` միջուկային զենքի արգելման պայմանագրի դեմ

ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամները` միջուկային զենքի արգելման պայմանագրի դեմ
30.10.2018 | 12:34

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդես են գալիս Միջուկային զենքի արգելման պայմանագրի (ՄԶԱՊ) դեմ և չեն ստորագրի, ասված է այդ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Հայտարարում ենք Միջուկային զենքի արգելման պայմանագիրը մեր կողմից չընդունելու մասին: Մենք հաստատակամորեն կարծում ենք, որ առանց միջուկային զենքի խաղաղության հասնելու լավագույն միջոցը փուլային գործընթացն է, որը հաշվի է առնում միջազգային անվտանգության բնագավառի իրադրությունը: Միջուկային զենքի նկատմամբ այս ստուգված մոտեցումը տվել է շոշափելի արդյունքներ, ներառյալ միջուկային զենքի համաշխարային զինանոցների Էական կրճատումները», - նշված է փաստաթղթում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների կարծիքով՝ ՄԶԱՊ-ը հաշվի չի առնում այն հանգուցային հիմնախնդիրները, որոնք պետք է լուծվեն գլոբալ մասշտաբներով կայուն միջուկային զինաթափման հասնելու համար: Մոսկվան, Լոնդոնը, Պեկինը, Վաշինգտոնը և Փարիզը հավաստել են հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրին:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ