Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ուկրաինայի արևելքում ընտրությունների հարցով Ռուսաստանը դիմադրության է բախվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Ուկրաինայի արևելքում ընտրությունների հարցով Ռուսաստանը դիմադրության է բախվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
31.10.2018 | 14:25

Ռուսաստանը ՄԱԿ-ում բախվել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դիմադրությանը` Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականների կողմից Ուկրաինայի արևելքում անցկացվող ընտրությունների օրինականության վերաբերյալ:


Նոյեմբերի 11-ին Դոնեցկում և Լուգանսկում ծրագրված ընտրությունների շուրջ քննարկման ընթացքում ՄԱԿ-ի քաղաքական ղեկավարը հայտարարել է, որ աջակցում է Արևմուտքի տեսակետին, որ ընտրությունները կխախտեն Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու 2015-ի համաձայնությունը:


ՄԱԿ-ի քաղաքական հարցերով ղեկավար Ռոզմարի Դի Կարլոյի դիրքորոշումը մեկուսացրել է Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Արևմտյան դաշնակիցները արգելափակել են Ռուսաստանի առաջարկը՝ նիստի ժամանակ ելույթի հնարավորություն տալ Լուգանսկի անջատականների ներկայացուցիչ Օլենա Կրավչենկոյին։ Նրան խոսք տալու քվեարկությանը միայն Ռուսաստանն է կողմ եղել, 7 երկրներ դեմ են քվեարկել, 7-ը՝ ձեռնպահ: Կրավչենկոյի ելույթի համար անհրաժեշտ էր 9 կողմ:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ