Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյանը հետևեց Մակրոնի օրինակին

Նիկոլ Փաշինյանը հետևեց Մակրոնի օրինակին
02.11.2018 | 14:39

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնում է կարճատև արձակուրդ: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»: Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս 6 օրով արձակուրդ էր վերցրել ու մեկնել անհայտ ուղղությամբ:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ