Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լույս կտեսնի Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների հայերեն ժողովածուն

Լույս կտեսնի Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների հայերեն ժողովածուն
02.11.2018 | 22:23

«Արեգ» հրատարակչությունն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյա հոբելյանը, և հրատարակչության հիմնադիր տնօրեն Սամվել Գասպարյանը ընթերցողի համար շատ ուշագրավ գրքեր է նախապատրաստել, որոնց շարքում էԱզնավուրի բանաստեղծությունների գիրքը՝ «Շառլ Ազնավուր․դարի երգիչը»: Սամվել Գասպարյանը դեռ անցյալ դարի 60-ականներին առաջինն է Հայաստանում թարգմանել և հրատարակել Ազնավուրի բանաստեղծական առաջին գրքույկը:


Նոր լուսանկարազարդ գիրքը ամփոփում է Ազնավուրի՝ հայերեն տարբեր բանաստեղծների կողմից մինչև այժմ թարգմանված գրեթե բոլոր բանաստեղծությունները:

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ