Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրով. Մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը դժվար թե հնարավոր է լրջորեն զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով

Լավրով. Մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը դժվար թե հնարավոր է լրջորեն զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով
02.11.2018 | 22:28

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումները ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունը, բայց. «Քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքական բավականին բուռն գործընթացները, դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար»:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ