Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանը դադարել է գազ գնել Իրանից

Ադրբեջանը դադարել է գազ գնել Իրանից
03.11.2018 | 21:10

2018-ի հոկտեմբերից Ադրբեջանը դադարել է գազ գնել Իրանից` հաղորդում է Turan-ը` նշելով, որ Բաքուն այդ քայլին է դիմել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հաշվված օրեր առաջ: 2017-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, 1 միլիարդ 700 միլիոն խորանարդ մետր գազ էր ներկրել Իրանից: 2018-ի առաջին 9 ամիսներին` 700 միլիոն խորանարդ մետր:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ