Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հպարտ հայերը գողանում են

Հպարտ հայերը գողանում են
21.11.2018 | 12:51

«Հրապարակը» գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար, Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը 88-ի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ «Սպիտակ» թանգարանային հուշահամալիր է կառուցում։ Դրա մեջ մտնում են 3 հուշարձան, որոնք բերել է Մոսկվայից։ Մեկը հրեշտակի արձան է՝ ձեռքերի մեջ խաչ, մյուսը՝ սգացող մոր արձան, 3-րդը զինվորի արձան է՝ ձեռքին փրկված երեխա։


Զինվորի արձանն արդեն դրվել է Սպիտակ տանող ճանապարհին, մյուս երկուսը պատրաստվում են դնել մոտ օրերս։ Նախօրեին սգացող մոր արձանը տեղափոխել են, մյուս օրը գնացել են տեղադրելու, տեսել են արձանը չկա։ Կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գիշերը գողացել են։ Նորիկ Մուրադյանը երեկ սթրես էր ապրում, նա հեռագրով դիմել է Նիկոլ Փաշինյանին և ԱԱԾ տնօրեն Վանեցյանին՝ խնդրելով գտնել արձանը»:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ