Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գյումրու թատրոնը «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղերը կնվիրի Արթուր Ապրեսովի հիշատակին

Գյումրու թատրոնը «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղերը կնվիրի Արթուր Ապրեսովի հիշատակին
22.11.2018 | 22:43

Նոյեմբերի 24-ին և 25-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ոչինչ չի մնա» ֆիլմի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան, որը նվիրված է լինելու կինոօպերատոր Արթուր Ապրեսովի հիշատակին: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը խոր կսկիծով և մեծ ցավով տեղեկացավ կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովի անժամանակ մահվան մասին: Թատրոնի ողջ հանրույթն այս տխուր առիթով իր խորին ցավակցությունն է հայտնում Արթուր Ապրեսովի հարազատներին և ընկերներին: Արթուր Ապրեսովը եղել է մի շարք հայտնի ֆիլմերի օպերատորը, այդ թվում նաև՝ 2007թ-ին ըստ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա նկարահանված «Ոչինչ չի մնա» ֆիլմի (ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան):
Նոյեմբերի 24 և 25-ին Գյումրու դրամատիկականում կայանալիք՝ ըստ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի և 2007-ին նկարահանված «Ոչինչ չի մնա» ֆիլմի հիման վրա բեմադրված «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղերը կնվիրվի Արթուր Ապրեսովի վառ հիշատակին:
Արթուր Ապրեսովը մահացել է նոյեմբերի 20-ի լուսադեմին՝ Մոսկվայում՝ սրտի կաթվածից: Նա 46 տարեկան էր:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ