Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ուշագրավ միջադեպ Հ1-ում. այլևս ուղիղ եթեր չի լինելու

Ուշագրավ միջադեպ Հ1-ում. այլևս ուղիղ եթեր չի լինելու
23.11.2018 | 12:06

Հանրային հեռուստաընկերությունում չգիտեն, թե ով է փոխարինելու լուրերի ղեկավար Վահագն Թևոսյանին, որ ՔՊ համամասնական ցուցակով մասնակցում է ընտրություններին, բայց հայտնի չէ՝ կգնա ԱԺ, թե կնախընտրի վերադառնալ Հանրային։ Նախկինում լրատվականի և տնօրինության «շենքերը» միմյանց հետ առանձնապես կապ չունեին, հիմա իրավիճակ է փոխվել։ Պետրոս Ղազարյանի «Այսօր իրականում» հաղորդաշարի առաջին թողարկումը, որի հյուրն էր Վիգեն Սարգսյանը, ուղիղ եթեր է գնացել: Հաղորդման ընթացքում Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն անձամբ է ռեժիսորական տաղավարից կարգավորել հաղորդման ընթացքը և փորձել է հուշել Պետրոս Ղազարյանին, որ չընդհատի հյուրին: Դա այնքան է զայրացրել Պետրոս Ղազարյանին, որ նա հաղորդման կեսից հանել է ականջակալները։ Երկրորդ հաղորդումից Մարգարիտա Գրիգորյանը որոշել է` հաղորդումն այլևս ուղիղ եթեր չի տրվելու, այլ` նախապես նկարահանվելու է:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ