Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. «Իմ քայլը» շարժումը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները

Նիկոլ Փաշինյան. «Իմ քայլը» շարժումը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները
24.11.2018 | 20:16

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը մեկնարկեց Նոր Նորքի 6-րդ զանգվածից։ «Սիրելի հայրենակիցներ, այսօրվա մեր երթը մի յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք 2018 թվականի մարտի 31-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից, և որը պսակվեց Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ», դիմելով հայրենակիցներին՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։ «Ըստ էության, երկու օրից այդ քաղաքական փուլը ամփոփվում է և քաղաքական փուլի ամփոփումով մենք կարող ենք ասել, որ «Իմ քայլը» շարժման հարթակը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»։ Փաշինյանի գնահատմամբ, կատարված պարտավորությունների թվում են «Հայաստանում ընտրությունների կեղծման, ընտրակաշառքներ բաժանելու, մարդկանց ճնշումների պրակտիկան» արմատախիլ անելը, մենաշնորհները վերացնելը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելը, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության ապահովումը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ