ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեղմացնում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ թույլատրելով երկու կորեական պետություններին իրականացնել երկաթուղային հաղորդակցության նախագիծը` հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինի ներկայացուցիչ Կիմ Ին Գյոնը:
«Նախագիծը հավանության է արժանացել ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է նա և հավելել, որ Սեուլի և Փհենյանի փորձագետները այժմ պետք է սկսեն երկաթուղային ճանապարհների վիճակի համատեղ ուսումնասիրությունը: Երկու հարևանները վերջին ամիսներին փորձում են վերականգնել տասնամյակներ առաջ խզված հարաբերությունները: Այս շաբաթ Հյուսիսային Կորեան սկսել է ոչնչացնել ապառազմականացված գոտում տեղակայված պահակակետերը, որոնք բաժանում են հարավն ու հյուսիսը։
Նախատեսվում է նաև, որ մինչև նոյեմբերի վերջը Սեուլն ու Փհենյանը ետ կքաշեն սահմանի երկայնքով տեղակայված զորքն ու ռազմական տեխնիկան: