Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանում հեռուստացույցներ կարտադրվեն

Հայաստանում հեռուստացույցներ կարտադրվեն
24.11.2018 | 20:22

Այսօր քայլերթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում շուտով հայկական հեռուստացույցների արտադրություն կստեղծվի։ Նա, խոսելով ընտրություններից հետո տնտեսության ոլորտում իրականացվելիք հեղափոխության մասին, ասաց, որ շուտով Հայաստանում մի շարք գործարաններ կբացվեն, բայց չմանրամասնեց։


«Ես, իմիջիայլոց, ասել էի, որ Մերձավանում կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու։ Հույս ունենք, որ հեռուստացույցների և կենցաղային տեխնիկայի հայկական բրենդը հաջողություն կունենա։ Մենք ամեն ինչով կաջակցենք, որ տեղի ունենա», - ասաց Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ տեքստիլի արտադրության ոլորտում աշխուժություն կա և շուտով Շիրակի մարզում տեքստիլի արտադրություն է բացվելու:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ