Կառավարության առանցքային պորտֆելների մասով ընտրություններից հետո փոփոխություններ չեն լինելու` այսօր երթի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ լինելու՞ են փոփոխություններ առանցքային, օրինակ, արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարների հարցում։
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը պահելո՞ւ են իրենց պորտֆելները, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց՝ «այո»: