Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փաշինյանը հերքեց Սեֆիլյանին

Փաշինյանը հերքեց Սեֆիլյանին
24.11.2018 | 20:25

Հայաստանում բոլորը երկար կյանք կունենան, այդ թվում նաև նոր խորհրդարանը, այսօր երևանյան քայլերթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին։ Սեֆիլյանի կարծիքով` դեկտեմբերի 9-ի ընտրություններով ձևավորվելիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու՝ ամենաշատը 1.5 -2 տարի հետո նոր ընտրություններ են լինելու։ Փաշինյանը համոզված է, որ նոր խորհրդարանը գործելու է իր ամբողջ ժամկետով՝ 5 տարի։ «Դա ժողովրդի որոշումն է, որևէ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել։ Այս խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ժողովրդի վստահության մանդատը ունեցող և դրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն, որովհետև այս ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ», - նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ միջազգային կառույցները արդեն դրական առաջընթաց են արձանագրում խոսքի ազատության ոլորտում:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ