Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում գործող որևէ քաղաքական ուժի

Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում գործող որևէ քաղաքական ուժի
24.11.2018 | 20:33

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում գործող որևէ քաղաքական ուժի կամ գործչի: «Մենք հարգում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն ու Ժնևյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, որոնցով հստակ սահմանված է, որ սիրիական հակամարտության լուծումը պետք է ուղղորդեն Սիրիայի քաղաքացիները: Միայն նրանք իրավունք ունեն սահմանել իրենց երկրի ապագան», - ասել է Լավրովը:


ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան Սիրիայի հարցով բանակցությունների ընդհանուր հարթակ են ստեղծել՝ չնայած հակամարտության լուծման հարցում իրենց տարբեր պատկերացումներին: «Մենք ցանկանում ենք, որ Սիրրիայում վերականգնվի խաղաղությունը, ցանկանում ենք, որ երկիրը լինի կայուն, իսկ նրա սահմանները՝ անվտանգ», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ նրանք, որոնք փորձում են հակամարտության լուծման համար արհեստական ժամկետներ սահմանել, նպատակ են հետապնդում տապալել Աստանայի բանակցային գործընթացն ու վերադառնալ Սիրիայում ռեժիմի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ