Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիկտորիա լճում խորտակված զբոսանավում է եղել Ուգանդայի արքայազնը

Վիկտորիա լճում խորտակված զբոսանավում է եղել Ուգանդայի արքայազնը
25.11.2018 | 14:24

Վիկտորիա լճում զբոսանավի խորտակման հետևանքով 10 մարդ է զոհվել` հաղորդում է «Daily Mirror»- ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նավաբեկությունը տեղի է ունեցել լճի՝ Ուգանդային պատկանող հատվածում: Զբոսանավի վրա 120 մարդ է եղել, 40-ը փրկվել է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Զբոսանավի ուղևորների թվում են եղել Ուգանդայի արքայազն Դաուդի Վասայան, հայտնի երաժիշտներ: Նրանց մասին տեղեկություններ չկան:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ