Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Մելանյա Թրամփը զարդարում է Սպիտակ տունը

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Մելանյա Թրամփը զարդարում է Սպիտակ տունը
25.11.2018 | 20:18

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արդեն սկսել է Սպիտակ տան զարդարման աշխատանքները՝ թեև Սուրբ Ծննդյան տոներին դեռ մեկ ամիս ժամանակ կա: Նա Twitter-ի իր միկրոբլոգում նախագահական նստավայրից լուսանկարներ է հրապարակել, գրում է Daily Mail-ը:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են Սպիտակ տունը զարդարելու հարցում: Անհամբեր սպասում եմ վաղվան, երբ կտեսնեմ այդ ամենը»,- լուսանկարները մեկնաբանել է առաջին տիկինը: Սուրբ Ծննդի ու Ամանորի կապակցությամբ Սպիտակ տան 132 սենյակները զարդարելու համար կամավորների մեծ թիմ է հավաքվել:

Այս շաբաթ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը Սպիտակ տան բակում դիմավորել էին Հարավային Կարոլինա նահանգից բերված 6 մետրոնոց եղևնին, որը կզարդարի Երկնագույն սենյակը:

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ