Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գերշվինի հայտնի Բլյուզի ռապսոդիան կհնչի դաշնակահար Վահագն Պապյանի, պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Միխալիս Էկոնոմուի մեկնաբանմամբ

Գերշվինի հայտնի Բլյուզի ռապսոդիան կհնչի դաշնակահար Վահագն Պապյանի, պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Միխալիս Էկոնոմուի մեկնաբանմամբ
26.11.2018 | 10:35

Նոյեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ մասնակից լինելու գեղեցիկ համերգային ծրագրի։

Երեկոյի ընթացքում կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Քորնգոլդի «Ոչնչից մեծ աղմուկ» սիմֆոնիկ նվագախմբի համար, Ջորջ Գերշվինի Ռապսոդիա բլյուզի ոճով դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունները, ինչպես նաև՝ Անտոնին Դվորժակի Թիվ 8 սիմֆոնիան։
Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Վահագն Պապյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Միխալիս Էկոնոմուն։

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ