Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան
29.11.2018 | 12:40

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը նշանակվել է նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն): Մեկ այլ հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ԵԱՀԿ ՀՀ առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ