Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ոչ էական հարց է, կան շատ ավելի էական հարցեր

Նիկոլ Փաշինյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ոչ էական հարց է, կան շատ ավելի էական հարցեր
30.11.2018 | 12:46

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է։ Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը», - Սևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը ոչ թե վատթարացրել է որևէ մեկի հետ իր հարաբերությունները, այլ արձանագրել է «այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, ինչը ժառանգել է այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում»։ «Մենք, ի տարբերությունների նախորդ իշխանությունների, մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները, մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ–ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները դաշնակիցների առաջ և դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ։ Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար, եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է և մեզ համար ստեղծելու է ավելի ու ավելի խնդիրներ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ